Ռուսաստանում խոզագրիպի հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի

Ռուսաստանում խոզագրիպը՝ H1N1 վարակը շարունակում է մոլեգնել, այս վիրուսից գրանցված մահերի թիվը հասել Է 126-ի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցումների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը։ «Ներկայում հաստատված է գրիպի վիրուսից 126 մարդու մահը»,- ասել է նա: