Հայաստանում «զիկա» վիրուս չկա
Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հերքեց լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե պատվաստանյութը կասկածելի է եղել:
«Մեր պատվաստանյութերից 400 դեղաչափ դեռ մնացել է: Մարդիկ հրապարակումներից հետո հրաժարվում են պատվաստելուց»,- մտահոգություն հայտնեց նա ու հավաստիացրեց՝ ոչ մեկի մոտ հետպատվաստային խնդիր չի առաջացել:
Անդրադառնալով հարցին` որքանո՞վ է մեզ սպառնում աշխարհում տարածված Զիկա վիրուսը, Վանյանն ասաց, որ այն հատուկ տեսակի մոծակի միջոցով է տարածվում, Հայաստանում չունենք այդ տեսակի մոծակ:
ԱՆ ներկայացուցիչն անդրադարձավ նաև H1N1-ի մուտացիային ու նշեց, որ այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա այդ մասին: