ԻՊ-ը Ռուսաստանում ահաբեկչություններ է կազմակերպելու

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններ է նախապատրաստել Ռուսաստանում։ Այդ մասին հայտնել է հակաահաբեկչական ազգային կոմիտեն, գրում է РИА «Новости»-ն։ «ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, որ ԻՊ զինյալների հատուկ ջոկատները Ռուսաստանի տարածքում ահաբեկչական ակտեր են նախապատրաստել։ Պարզվել է նաեւ, որ ջոկատի անդամները հիմնականում Հյուսիսային Կովկասից են, իսկ խումբը գլխավորում է Ահմեդ Չետաեւը՝ հայտնի ահաբեկիչ»,- ասել են կոմիտեից։