25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Շենքն էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել. վարչապետը բարկացավ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով վարչության աշխատակազմին ամրացված Երևանի Տերյան 2 հասցեում գտնվող 98 մլն 633 հազար դրամ գնահատված արժեքով 198.6 քմ ընդհանուր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած հողատարածքը հետ է վերցվում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ից և որպես կանոնադրական կապիտալում ներդրում՝ գնահատված արժեքով ներդրվում է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ կանոնադրական կապիտալում:

Նախագիծը որոշակի դժգոհություն առաջացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ. «Ինչո՞ւ է նախկինում այդ ամբողջ շենքն էժան վաճառվել: Էն ժամանակ առաջարկվում էր վաճառել 500 հազար դոլարով: Եթե մենք միայն 200 մետրը հիմա մոտ 300 հազար դոլար ենք գնահատում, շենքը էն ժամանակ ինչի՞ էր էդքան էժան գնահատվել, ի՞նչն էր պատճառը: Վաճառել էինք, չէ՞ 500 հազարով էդ շենքը»:

Վարչապետի հարցրեը պատասխան չստացան, և Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցը կրկին քննարկման կդրվի:

«Էս հարցը կքննարկենք»,- եզրափակեց վարչապետը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ