25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լրագրողների իրավախախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին /վիդեո/

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2015 թվականի զեկույցը:

«Այս տարվա զեկույցն ամենահաստափորն է՝ 82 էջից է բաղկացած: Նման բան չի եղել ԽԱՊԿ գործունեության 13 տարիների ընթացքում: Դա պայմանավորված է նրանով, որ 2015-ը բարդ ու լարված տարի էր, որն ուղեկցվեց լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ ֆիզակական բռնություններով և այլ խոչընդոտներով»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ ԶԼՄ-ների ևս 11 ներկայացուցիչ բախվել է այլ խոչընդոտների:

Ըստ նրա՝ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումները գագաթնակետին հասան հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարներին ցրելիս ոստիկանական ուժերը որպես թիրախ ընտրեցին նաեւ ԶԼՄ-ների թղթակիցներին ու օպերատորներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ