ԵԽԽՎ-ի ղեկավարի պաշտոնում ընտրվել է իսպանացի խորհրդարանականը

Իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտն ընտրվել է Եվրախորհրդի խորհրդարնական վեհաժողովի նախագահի պաշտոնում, հայտնում է INTERFAX.RU-ն։ Նա ընտրվել է խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ մեկ տարով՝ եւս մեկ տարով վերընտրվելու իրավունքով։ Ագրամունտը Վեհաժողովում է 2003 թվականից եւ մտնում է առաջատար կոմիտեների մեծ մասի կազմի, ինչպես նաեւ Վեհաժողովի կանոնադրական մարմնի՝ Բյուրոյի կազմի մեջ: