25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵՄ-ՀՀ հարաբերությունների միջև ճգնաժամը հաղթահարվեց. Աղվան Վարդանյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Ստրասբուրգում կայացած 16-րդ նիստի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը կատարել է մեծ աշխատանք, որը «ջուրը չի գցվի»: Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ նիստին մասնակցել են պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը և անդամներ Նիկոլ Փաշինյանը, Աղվան Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Լևոն Դոխոլյանը և Էդմոն Մարուքյանը:

Վարդանյանի հավաստիացմամբ՝ նիստով հաղթահարվեց այն ճգնաժամը, որ գոյություն ուներ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, որն էլ իր հերթին առաջացել էր անակնկալ կերպով ԵՏՄ-ի անդամակցությամբ:
«Կարևորը, որ եվրոպացի մեր գործընկերները ևս դաս են քաղել, ընդունում և հասկացել են, որ Հայաստանն ունի պարտավորություններ, իսկ մեր հետ հարաբերություններում պետք է հաշվի առնի Հայաստանի ստանձնած պարտավորությունները ԵՏՄ-ի նկատմամբ»,- ասաց Վարդնայնաը՝ նշելով, որ այսպիսով ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը այլևս խոչընդոտների չի հանդիպի ՌԴ-ի կողմից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ