ԱՄՆ-ում ձնամրրիկի հետեւանքով արդեն 28 հոգի է մահացել

ԱՄՆ-ում ավելանում է ձնամրրիկի հետեւանքով զոհերի թիվը, արդեն 28 մարդ մահացել է եղանակային այս իրավիճակի հետեւանքով։ Երկրի մի շարք նահանգներում արտակարգ դրություն է մտցվել, փակվել են պետական կառույցները, հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Իշխանությունները մարդկանց կոչ են անում հնարավորինս քիչ երթեւեկել, փողոցներում ձնակույտերի բարձրությունը 70 սմ է։ Հայտնի է սակայն, որ իրավիճակը առաջիկայում կամաց-կամաց կբարելավվի։