04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ո՞վ ես դու Ռոբերտ Ոուլթեր. թեժ իրավիճակ Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ

Բրիտանիայի դեսպանատան մոտ այսօր` հունվարի 25-ին պահանջատիրական ակցիա էր: «Հանուն օրենքի» նախաձեռնության անդմաները պահանջում էին չեղարկել ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ դրված 2 հակահայ զեկույցները:

Ակցիայի մասնակիցները փորձեցին խորհրդանշական ձևով դեսպանին սև և կարմիր խավիարի տուփեր հանձնել` ակնարկելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խավիարային քաղաքականությանը:

«Հանուն օրենքի» հասարակական կազմակերպության անդամ Արման Ղուկասյանը իր ելույթում նշեց , որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի զեկույցները վտանգում են ԼՂ կարգավորման խաղաղ կարգավորման գործընթացը:

Նախաձեռնության անդամ` Ծովինար Կոստանյանն էլ հայտնեց իր զայրույթը.«Ո՞վ ես դու Ռոբերտ Ոուլթեր, ով ես դու տիկին Միլիցա, որպեսզի ստիպես մեզ այդ զեկույցներով հանձնել մեր հողը , պատրաստես մի բանաձև, որ ցույց տաս, թե ինչպես պետք է մենք տնօրինենք մեր հողը: Դուք գիտե՞ք, թե ինչ է հայրենիք կորցնելը, ի՞նչ է արյամբ հայրենիք ազատագրելը»,- հարցրեց Ծովինար Կոստանյանը:

Հիշեցնենք, որ խոսքը, մասնավորապես, բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցների մասին է։

Երկուսն էլ քննարկվելու են հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կայանալիք նիստին։

Ակցիայի մասնակիցները իրենց հայտարարություն-պահանջագիրը հանձնեցին փոխդեսպանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ