11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները. քաղաքապետ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով  զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 13 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չգործող 5 կրպակ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու վերահսկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու կողմից ընդունված պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման վերաբերյալ որոշման պահանջների կատարումը:

«Խստորեն հետևեք, որ բոլոր տնտեսվարողները կատարեն հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները: Իսկ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կատարի Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջը, խստորեն կիրառեք օրենքով սահմանված տուգանքները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 35 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը  աղբամանների այրման և գողանալու դեպքերը բացառելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ