29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրային ռադիոն պետք է նորովի ներկայանա հասարակությանը. Աստղիկ Ավետիսյան

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարած Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի մասնակիցների թվում է նաև ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Henaran.am-ի հետ զրույցում վերջինս ասաց, որ արդեն ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը:

Նշենք, որ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն այսօր է և հենց այսօր հայտնի կդառնա, թե ովքեր են հավակնում այդ պաշտոնը զբաղեցնել:

Henaran.am-ը Աստղիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հրատապ քայլեր կանի վերջինս, եթե ընտրվի այդ պաշտոնում, ինչին Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Ես որևէ մեկի հետ խնդիր չունեմ, բայց իմ առաջին քայլը կլինի համապատասխան մասնագետների համալրում, ոչ կոմպետենտ և իրենց գործին չտիրապետող մարդկանց հեռացում: Հանրային ռադիոն պետք է նորովի ներկայանա հասարակությանը, որևէ կերպ չթերագնահատելով կատարված աշխատանքը՝ նոր շուչ ու նոր մոտեցումներ, թարմ գաղափարներով հարստացնել աշխատանքը, բարձրացնել վարկանիշն ու աշխատակիցների թիմային ոգին: Իմ ցանկությունը շատ պարզ է. պատրաստեմ իմ մասնագիտական գիտելիքներն ու ներուժը օգտագործել հանրային ռադիոյի զարգացմանը: Հանրային ռադիոն արմատական բարեփոխումների կարիք ունի, և ես համոզված եմ, որ կարող եմ նպաստել դրական մթնոլորտի ձևավորմանը»:

Հավելենք, որ, ըստ կարգի` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդը պետք է բանավոր տեղեկացնի, թե ովքեր են դիմել թափուր պաշտոնի համար: Իսկ փետրվարի երեքին արդեն պետք է հայտարարի, թե ով է նշանակվել այս պաշտոնում:

«Լավ կլինի, գոնե խորհրդի անդամները հանդիպեն թեկնածուների հետ և հասկանան, թե աշխատանքի ինչ տեսլական ունեն»,- եզրափակեց Ավետիսյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ