Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման ընթացքից և բարձր գնահատել դեսպանի աշխատանքն այդ ուղղությամբ: Ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման համար մեծ ներուժի առկայությունը՝ կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել […]