Գերմանիայում Հայոց ցեղասպանության նվիրված միջոցառմանը կմասնակցի նաև ազգությամբ թուրք պատգամավորը
Գերմանիայի Էսսինգլենի քաղաքապետարանի մշակույթի վարչության, քաղաքային գրադարանի և արխիվի կողմից կազմակերպվող «52 x Esslingen» նախագծի շրջանակներում այս օրերին քաղաքում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունենում: Նույն նախագծի շրջանակներում հունվարի 19-ին կանցկացվի «1915/1916 թթ. Հայոց ցեղասպանություն. երեկ և այսօր» խորագրով համաժողով, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ «Yeniposta.de» լրատվական կայքի` համաժողովին ելույթ կունենա Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, ով բազմիցս հանդես է եկել ցեղասպանության ճանաչման և դատապարտման օգտին:
Համաժողովին ելույթ կունենան նաև «Հայկական հարցը Թուրքիայում» գրքի հեղինակ թուրքագետ Սիբիլլ Թելենը, Հրանտ Դինք ֆորումի կազմակերպիչ, լրագրող Օսման Օքքանը և գերմանահայ հայտնի արձակագիր Րաֆֆի Կանտյանը:
Համաժողովը կմեկնարկի Էսսինգլենի «Komma Komunalkino» կինոթատրոնում «Հրանտ Դինքի սպանությունը» վավերագրական ֆիլմի ցուցադրումով:
«52 x Esslingen» նախագծի շրջանակներում հունվարի 17-ին և 18-ին նույն կինոթատրոնում ցուցադրվել են հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` ցեղասպանության վերաբերյալ նկարահանած «Սպի» և Էրիկ Ֆիդլերի «Աղետ. ցեղասպանություն» ֆիլմերը:
Նշվում է նաև, որ քաղաքի թուրքական համայնքը պատրաստվում է այսօր կայանալիք համաժողովի ժամերին բողոքի ցույց անցկացնել ցեղասպանությանը նվիրված միջոցառումների դեմ:
Աղբյուր` Ermenihaber.am