19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ստամբուլի հայկական դպրոցի պատին հայատյաց գրություն է հայտնվել

Պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցին Թուրքիայում հակահայկական դրսևորումներ են գլուխ բարձրացնում: Մասնավորապես Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող Գալֆայան հայկական դպրոցի պատին հայտնվել է«տառապանք հայերին» գրությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Իսկ երկու տարի առաջ Դինքի մահվան տարելիցի առթիվ «Ակոս» թերթի գրասենյակի առջև տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ թուրք ոստիկաններ սպիտակ բերետներ էին կրում: Դա  արժանացել էր հավաքի մասնակիցների խիստ արձագանքին, քանի որ Դինքի սպանության օրը մարդասպան Օգյուն Սամասթն է սպիտակ բերետ կրելիս եղել:

Նշենք նաև, որ Ստամբուլի Գալֆայան դպրոցը հիմնվել է 1866թ.՝ Սրբուհի Մայրապետ Նշան Գալֆայանի կողմից: 1971թ. դպրոցը տեղափոխվել է Սկյուտար:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ