12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

2016 թվականը թող հոգևոր նորոգման տարի լինի. քահանա

Հենց այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, մեկնարկում է սուրբծննդյան պահքը: Այս շրջանը՝ մինչև հունվարի 5-ի երեկո, պահոց շրջան է: Այս մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ ասաց ԱՀԹ Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահան Ալավերդյանը: «Մեր հայրերը, մինչև խորհրդային ժամանակաշրջանը, այս շրջանը նշում էին հարավորինս սուրբծննդյան պատրաստությամբ: Եվ մեր բոլոր հոգևոր արարողակարգերն իրենց մերջ մշտապես ունեն […]

Շարունակելու ենք վերացնել թերությունները. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ ՍուրբԾննդյան եւ Ամանորի տոների առթիվ: Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու եւ անելիքը տեսնելու հնարավորություն: 2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչեւ համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ: Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունըմեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի: Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից: Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը: Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք եւ հանձն ենք առել՝  հանուն մեր երկրիներկայի եւ ապագայի: Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին: Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա առթիվ: Աստված մեզ պահապան:   Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Հաստատ քայլերով` դեպի վառ ապագա. Գաբրիել Ղազարյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2016 թվականը սպորտաշխարհի և ողջ հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի: Այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայանում  է […]

Ամանորյա սեղանի համար․ Խոզի մսով ռուլետ

Բաղադրությունը՝ • խոզի փափուկ միս-1 կգ • սև սալորաչիր-100 գր • ընկույզ-100 գր • ձու-2 հատ • պաքսիմատ Պատրաստման եղանակը՝ Միսը կտրատել խոշոր կտորների, սակայն բարակ-բարակ 1 սմ հաստությամբ, որպեսզի լավ տապակվի։ Միսը ծեծել թակիչով, սալորաչիրը և ընկույզը մանրացնել և խառնել իրար։ Միջուկը դնել մսի մեջ, փաթաթել, ծայրերը ամրացնել ատամի չոփիկներով։ Թաթախել ռուլետները ձվի, ապա […]

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը՝ Սուրբ Էջմիածնում

Հայ առաքելական եղեղեցին հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, նախատեսվում են հետեւյալ միջոցառումները. Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Գոհաբանական մաղթանք եւ Նռնօրհնեքի արարողություն, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ, Հունվարի 5 Ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն եւ Ճրագալույցի Ս. Պատարագ, Հունվարի 6 Ժամը […]

Ծանր կորուստներ ունեցանք, բայց ամուր ենք.Աշոտ Ղուլյան

  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորանքը ժողովրդին` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ. Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման եւ բարեկեցիկ ապագայի համար: 2015 թվականը հիշարժան տարի էր, եւ այն մեզ համար նշանավորվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի