Ամփոփվել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» մրցույթի արդյունքները
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ամփոփովել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագիրը կրող ամենամյա մրցույթ-ցուցահանդեսը, որի նպատակը մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումն է, բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ ներկայացումը։ Մրցույթ-ցուցահանդեսին, որն անցկացվել էր 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, […]