27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ պատրաստել այս տարվա Ամանորի կապակցությամբ /ֆոտո/

Յուրաքանչյուր Ամանորին տնային տնտեսուհիներին առաջին հերթին մի բան է անհանգստացնում՝ ինչ պատրաստել այս անգամ, ինչով զարմացնել  հյուրերին ու յուրահատուկ լինել, չկրկնվել։

Եւ ահա 2016-ի Ամանորից մի քանի օր առաջ հաստատ շատերին նույն հարցն է տանջում։

Table laid for Christmas dinner

Մի խնայեք

Եթե ցանկանում եք տարբերվել, մի խնայեք, յուրահատուկ ու ճոխ ուտեստներ պատրաստեք։ Դրեք տարբեր ուտելիքներ, ինչքան որ կարող եք ձեզ թույլ տալ։ Եթե շքեղ սպասք ունեք, հանեք դարակներից ու դրեք ամանորյա սեղանին։

Fruit and plates on table

Մրգերի թագավորություն

Այս Ամանորին սեղանին պետք է գերիշխի մրգերն ու կանաչեղենը։ Այս տարի մրգերից ու բաջարեղենից բաղկացած տարատեսակ ուտեստներ դրեք ամանորյա սեղանին։

Սեղանի կենտրոնում մրգային տոնածառ տեղադրեք, որի գլխին կարող եք կապիկի փոքրիկ արձան տեղադրել։ Հնարավորինս շատ մրգեր դրեք սեղանին, մրգային աղցաններ՝ գեղեցիկ ձեւավորումով։

Complete Christmas Roast turkey lunch main course.

Կարմիր գույն

Սեղանը պարտադիր վառ գույներով զարդարեք։ Քանի որ գալիք տարում հատկապես նորաձեւ է վառ կարմիրը, այնպես արեք, որ այս գույնը գերիշխի։ Կարմիր սպասք դրեք, եթե ունեք, կարմիր անձեռոցիկներ ու սեղանի ծածկոց։

690x1035_0xd42ee42a_15352186311450971435-683x1024

Քաղցրեղեն

Առանձին ուշադրություն դարձրեք քաղցրեղենին։ Ավելի լավ է տարատեսակ քաղցրեղեն դնեք, քան ճաշատեսակներ։ Գեղեցիկ զարդարեք խմորեղենը։

caprese salad

Ճաշատեսակներից։

Իբրեւ գլխավոր ճաշատեսակ՝ աղցաններ դրեք, ցանկալի է՝ թեթեւ աղցաններ, ինչպես նաեւ կրակի վրա պատրաստված միս։ Այնպես արեք, որ ուտելիքը հնարավորինք թեթեւամարս լինի, որպեսզի կարողանաք ուրախանալ։ Կամ էլ կարող եք օգտվել բոլոր համեղ կերակուրներից եւ մի լավ պարեք, ուրախանաք, ինչը կօգնի թե հեշտ մարսել կերածը։

690x431_0xd42ee42a_6164592191450971541

Բնական հյութեր

Այս տարի փորձեք հրաժարվել գազավորված ըմպելիքներից ու սեղանին բնական, քամած հյութեր դրեք՝ մրգերի ու բանջարեղենի։ Եւ ավելի օգտակար է, եւ յուրահատուկ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ