06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Թող եկեղ տարին արգասաբեր և բեղուն լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի  դինամիկան ամրապնդեցին  այն լավատեսությունը, որ իրապես կայուն նախադրյալներ են ստեղծվել ոլորտի հեռանկարային զարգացման համար, և գյուղատնտեսությունն ունի հզոր ներուժ տնտեսական դժվարին պայմաններում  երկրի համար ամուր հենասյուն դառնալու:

Եվ այս ամենն առաջին հերթին շնորհիվ հայ շինականի, ով ամուր կառչած է հայրենի հողին և արդար աշխատանքով շարունակում է շենացնել իր տունն ու հայրենիքը:

Անշուշտ եղան նաև դժվարություններ, մասնավորապես խաղողի մթերումների հարցում լարվածությունից հնարավոր չեղավ խուսափել, որը սակայն պետական ու մասնավոր հատվածի համատեղ գործուն ջանքերով արագ հաղթահարվեց, և գործընթացը բարեհաջող կերպով հասցվեց ավարտին:

Պետությունը շարունակելու է տարբեր օժանդակության ծրագրերով և բոլոր հնարավոր միջոցներով աջակցել գյուղացուն` շտկելու իր մեջքը և ավելի վստահ նայելու վաղվա օրվան: Դժվարությունները շատ են, սակայն դրանք հաղթահարելի են, երբ միավորվում են ջանքերը: Գալիք տարիներին մենք պետք է շարունակենք ավելի մեծ ուշադրություն դարձնել կոոպերատիվների ստեղծման, արտադրության ինտեսիվացման, գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին:

Լիահույս եմ, որ 2016 թվականը թե գյուղատնտեսության և թե ընդհանուր առմամբ  մեր երկրի տարբեր ոլորտներում արգասաբեր ու բեղուն կլինի:

Թող նոր տարին հայ ժողովրդի համար խաղաղության, կայունության ու հզորացման տարի լինի և դրական փոփոխությունների, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի լինի հատկապես հայ գյուղացու համար:

Աստված մեզ պահապան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ