28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամփոփվել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» մրցույթի արդյունքները

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ամփոփովել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագիրը կրող ամենամյա մրցույթ-ցուցահանդեսը, որի նպատակը մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումն է, բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ ներկայացումը։

Մրցույթ-ցուցահանդեսին, որն անցկացվել էր 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, մասնակցության հայտ էին ներկայացրել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր և նախագծային կազմակերպություններ:

Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը ողջունելով մրցույթի մասնակիցներին և ներկաներին, փաստել է, որ մասնակցության նպատակով ներկայացվել են երկու տասնյակից ավել հայտեր, ընդ որում, կարևորելով, որ մրցույթ-ցուցահանդեսի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես երիտասարդ ճարտարապետները:

Անդրադառնալով տարվա կտրվածքով արժանավոր նախագծերը և կառույցները բացահայտող ցուցահանդեսների դերին և նշանակությանը, Ռ. Ալավերդյանը նշել է, որ այս համատեքստում  լուրջ  անելիքներ կան հատկապես   մրցութային պայմանների և ներկայացվող աշխատանքների որակը բարելավելու առումով:

Վերջում բոլոր մասնակիցներին շնորհվել է մասնակցության դիպլոմներ, իսկ 5 մասնակիցներ արժանացել են ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ