Henaran.am-ի խմբագրակազմը կաշխատի արտակարգ ռեժիմով

Դեկտեմբերի 6-ին մեր երկրում կկայանա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Henaran.am-ի խմբագրակազմը աշխատելու է արտակարգ ռեժիմով. առավոտյան ժամը 8:00-ից մինչև ուշ գիշեր մեր թղթակիցները կաշխատեն ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում` փորձելով ապահովել օպերատիվ և հավաստի տեղեկատվություն: Արձագանքելով քաղաքացիների, քաղաքական-հասարակական ուժերի ահազանգերին` տեղում կփորձենք պարզել իրավիճակը, առաջին աղբյուրներից կտրամադրենք տեղեկություն: Henaran.am-ի խմբագրության հեռախոսահամարն է 54-23-13: Մենք աշխատում ենք ձեզ համար: Եղեք տեղեկացված: Հիշեցնենք, […]