Հայ մասնակիցը դուրս մնաց Голос նախագծից /վիդեո/
Ռուսական Голос նախագծում նախօրեին տեղի ունեցավ քառորդ եզրափակիչ փուլի առաջին մասը։ Մարզիչ Բաստայի թիմից ելույթ ունեցավ մեր հայրենակից Սերգեյ Ուրումյանը, ով կատարեց “Ненавижу” երգը; Սերգեյի հետ եռյակում էին նաեւ մասնակիցներ Յուրի Մելնիկովը եւ Էրա Կաննը։ Արդյունքում Բաստայի տված միավորների եւ հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքով կիսաեզրափակիչ դուրս եկավ Էրա Կաննը, իսկ Սերգեյ Ուրումյանը դուրս մնաց նախագծից։