24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան կարող է օգտագործել ԼՂՀ ճակատը Ռուսաստանին խոցելու համար.քաղաքագետ /վիդեո/

«Թուրքիայում պլանվորել էին, որ ռուսական ինքաթիռը կընկնի Թուրքիայի տարածքում, որը հնարավորություն կտա ճնշել ՌԴ-ին՝ զսպելով սիրիական առաջխաղացումը: Մինչդեռ ըստ նրա՝ դա տեղի չունցավ, Թուրքիան ձախողվեց իր պլաններում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողներ հետ հանդիպման ժամանակ նկատեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:

«Այդ պարագայում նրանք իրավունք կունենային միջազգային հանրության միջոցով ճնշում կատարել և սահմանափակել նրա գործունեությունը այն շրջակայքում, որտեղ ԻՊ-ն և Թուրքիան իրար հետ կապող սահման ունեն»,-նշեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ հայտնի է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի և ՌԴ-ի շահերը հակասում են, որը պայմանավորված է Ասադի իշխանության հարցով: Նա նաև նշեց, թե խնդիրը միայն քաղաքական հարթությունում չէ, քանի որ Թուրքիայի իջոցով ԻՊ-ն լուրջ գործունեություն էր ծավալում՝ նավթի վաճառքով զբաղվելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ