25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Իսլամական պետությունը ծառայում է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերին.ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար

ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք) նախկին գլխավոր հրամանատար Վեսլի Քլարքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ծառայում էի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի շահերին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «t24» լրատվամիջոցի տեղեկացմամբ` Քլարքը շեշտել է, որ Թուրքիան նավթ է գնում Իսլամական Պետությունից:

«ԻՊ-ը սուննիական ահաբեկչական կազմակերպություն է: Նրա նպատակը շիաներին կանգնեցնելն է: Դա իր հերթին նշանակում է ծառայել  Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի շահերին, թեկուզ և այն հենց այս պետությունների համար էլ է վտանգ ներկայացնում»:

Քլարքը հայտարարել է, որ կա վարկած, ըստ որի որոշ երկրներ ԻՊ-ի ահաբեկիչներից նավթ են գնում: Ըստ նրա՝ այդ նավթը անցնում է Թուրքիա միջով, չնայած, որ վերջինիս ղեկավարները կտրականապես հերքում այդ վարկածը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ