Ռուսաստանը Թուրքիային ցույց է տալիս իր տեղը. ՀՀԿ /վիդեո/

Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը Թուրքիային ցույց է տալիս իր տեղը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքանդր Լուկաշևիչի հայտարարությունը: Հիշեցնենք, վերջինս ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարություններն ապակառուցողական են: Մանրամասները՝ տեսանյութում