01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Մեծ դահիճի որդին գալիս է այստեղ ու մեր ԱՍԱԼԱ-ի տղաներին որակումներ է կպցնում» /վիդեո/

«Դժբախտաբար պատերազմը հայ ժողովրդի համար դարձել է ճակատագիր»,-մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը:

Գրողը ժողովրդի ցավը զգում է հոգով,ապրումները հանձնում է թղթին և դարերին: Նրա դիտարկմամբ` մտավորականի առաքելությունը՝ ժողովրդի կողքին լինելն է:

Բեգլարյանը անդրադարձավ նաև որոշ թուրք մտավորականների կոչերին.«Գրում են պետք է հայի ականջ կտրեմ, հայի լեզու կտրեմ: Մեր մտավորականը պետք է հասկանա, թե ով է մեր հարևանը: Եթե մի թուրք մի կիսավորակյալ ֆիլմ է նկարում, որ նայենք դա ընդհանրապես Եղեռնի մասին չի: Մենք էլ ոգևորվում ենք, ծափահարում ենք: Եթե մեծ դահիճի որդին գալիս է այստեղ ու մեր ԱՍԱԼԱ-ի տղաներին որակումներ է կպցնում՝ տեռորիստներ է  ասում, ուրեմն մեր մտավորականները սրա դեմ պետք է կռվեն»,-նշեց Բեգլարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ