20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախարարի նվերները` զինվորներին

Նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկը և շնորհավորել զինվորներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:

Նախարարը հետաքրքվել է զինվորների առօրյայով, զրուցել նրանց հետ, շրջել զորամասով, ծանոթացել ծառայության պայմաններին: Գ. Ղազարյանը հետաքրքրվել է հատկապես զինվորների մարզական պատրաստվածության մակարդակով, նրանց մարզումների ընթացքով և զինծառայության ժամանակ մարզումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար զորամասին է հանձնել մարզագույք:

Այցի ավարտին նախարար Ղազարյանը շնորհավորել է զինվորներին, հրամանատարներին, սպայական կազմին՝ նրանց մաղթելով ուժ և կորով, անկոտրուն կամք, հաստատակամություն, ինչպես նաև խաղաղ ու անփորձանք ծառայություն: «Հայաստանի Հանրապետությունը սկսվում է հայ զինվորից, այսինքն՝ ձեզանից: Այդ դուք եք, որ անառիկ եք պահում մեր երկրի սահմանները և մեզ բոլորիս հնարավորություն եք տալիս ապրել, աշխատել և ստեղծագործել խաղաղ երկնքի տակ: Նաև դրա՛ համար եմ ցանկանում իմ երախտագիտությունը հայտնել ձեզ և ձեր հրամանատարներին»,- իր խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ