2016 թվականը թող հոգևոր նորոգման տարի լինի. քահանա
Հենց այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, մեկնարկում է սուրբծննդյան պահքը: Այս շրջանը՝ մինչև հունվարի 5-ի երեկո, պահոց շրջան է: Այս մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ ասաց ԱՀԹ Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահան Ալավերդյանը:
«Մեր հայրերը, մինչև խորհրդային ժամանակաշրջանը, այս շրջանը նշում էին հարավորինս սուրբծննդյան պատրաստությամբ: Եվ մեր բոլոր հոգևոր արարողակարգերն իրենց մերջ մշտապես ունեն սուրբծննդյան խորհուրդը: Ամանորի սեղանի սննդսակարգի մեջ մինչ հիմա ներառված են պահոց կերակրատեսակներ, օրինակ՝ պասուց տոլմա, չրեր և այլն: Միտքը մեկն է՝ ուշադրությունը սևեռել Սուրբ Ծննդին: Այս շրջանը նորոգման գաղափարն ունի իր մեջ: Եվ կարևոր է, որ այս տարի նույնպես փոփոխվի մեր հոգևոր կյանքը»,- նշեց Տեր հայրը:
Տեր Նշանը նկատեղց, որ հրաշքներով լի գիշերը Սուրբ ծնունդը: «Նոր տարվա գիշերը եկեղեցի այցելողների թիվը տարեցտարի ավելանում է:
«Սա ոչ միայն հոգևոր, այլև սոցիալակն խնդիր է: Մարդկանց ուսերին բեռ են դարձել ամանորյա ծախսերն ու հոսերը: Մեր տերն ասում է՝ ինձ մոտ եկեք բոլոր հոգնածները և բեռնավորվածները և ես հանգիստ կտամ ձեզ»,- ընդգծեց Տեր Հայրը:
Տեր Նշանը ասուլիսի վերջում մաղթեց, որ 2016 թվականը հոգևոր նորոգման տարի լինի: