13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Ամանորին ընդառաջ՝ գյումրեցի կինը փող է տպել

Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ռիժկովի փողոցում գտնվող դեղատնից, կեղծ փողեր պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մարիա Գ.-ին, ով նշված դեղատանն իրացրել էր 20.000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ […]

Նախագահը պարգևատրել է քաղաքական և պետական մի շարք գործիչների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին և 29-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել ՀՀ քաղաքական, պետական գործիչներին մեդալներով պարգևատրվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահը օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի Շարմազանովին պարգևատրել […]

Երևանում տաքսու վարորդը գողացել է ուղևորի ամանորյա գնումները

Դեկտեմբերի 30-ին, ժամը 14-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսու վարորդը գողացել է ուղևորի՝ նոր տարվա համար կատարած ամբողջ առևտուրը՝ մթերքներ և հագուստեղեն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ անհայտ տաքսու վարորդը 1984 թ. ծնված Կամո Ս.-ն է, ով նույն […]

Նախագահը շնորհավորել է նորանշանակ վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով մեր բարեկամ երկրների և […]

Սիրիայում 5 հայ է զոհվել

Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամիշլի քաղաքի ասորական թաղամասում հնչած պայթյունների հետևանքով 16 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկանում ենք Arevelk.am-ից: Նշվում է, որ հնչած երեք պայթյունի հետևաքով նաև տասնյակ մարդիկ են վիրավորվել են։ Զոհերի մեջ հինգ հայեր են եղել: Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում:

Ջրագծի վթար՝ Շենգավիթում /ֆոտո/

 «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 11.00–22.00  դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար;

Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի