Նախագահը պարգևատրել է քաղաքական և պետական մի շարք գործիչների
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին և 29-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել ՀՀ քաղաքական, պետական գործիչներին մեդալներով պարգևատրվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահը օրինաստեղծ գործընթացներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Հովսեփի Շարմազանովին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայաստանի և Եվրոպայի առաջատար երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության խթանման գործում ունեցած մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարլենի Ավագյանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով:
Պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Էդոնիսի Հարությունյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Միքայելի Քոչարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Սավկայի Ջանջուղազյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտակրթական միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Գևորգի Աշոտյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքներն արդյունավետ կերպով համակարգելու համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հրանտի Հակոբյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Անուշավանի Դեմոյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: