13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

Որտեղ են ամենից շատ նախընտրում դիմավորել Ամանորը

Զբոսաշրջային Kayak.com ծառայությունը ներկայացնում է բոլոր այն վայրերը, որտեղ մարդիկ ամենից շատ են նախընտրում անցկացնել Ամանորը։ Համաձայն այդ տվյալների՝ մարդիկ ամենից շատ նախընտրում են ամանորը դիմավորել Դուբայում։ Այստեղ դիմավորում են ամանորը 70 տոկոսով ավելի շատ, քան այլ վայրերում։ Երկրորդ վայրը, որտեղ շատ են մեկնում ամանորյա արձակուրդներին Կարթախենան է՝ Կոլումբիա եւ երրորդը՝ Բարսելոնը՝ Իսպանիա:

Ամանորին ընդառաջ՝ նախագահը սահմանում է եղել /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների […]

Վարչապետը եղել է Քուչակում և լսել քուչակցիների բարձրացրած խնդիրները

Այսօր վարչապետն այցելել է մարզի Քուչակ համայնք, հանդիպել տեղի բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Քուչակցիները բարձրացրել են համայնքի մանկապարտեզի շենքի և մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին կառավարություն ներկայացնել մանկապարտեզի […]

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը ոստիկանապետը

Այս տարի ևս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ամանորը կդիմավորի Սևանում իր կողմից կառուցված եկեղեցում։ Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ արդեն մի քանի տարի եկեղեցում է դիմավորում Նոր տարին և դա իր համար կարևոր է: Թե ինչպես է եկեղեցին կոչվում, ոստիկանապետը անվանում չտվեց, միայն նշեց, որ ինքը նմանատիպ  բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել․ «Որպես կանոն` […]

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկրորդական փողոցները երթևեկելի են

Չդադարող ձյան տեղումներին զուգահեռ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Գլխավոր և երկրորդական փողոցները համապատասխան մեքենամեխանիզմներով մաքրելուց զատ, բոլոր վարչական շրջաններում իրականացվում են նաև փողոցների, մայթերի, կանգառասրահների, բակերի և միջբակային տարածքների ու աստիճանահարթակների աղի և ավազի խառնուրդով մշակման, նաև ձնամաքրման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ձնամաքրման և աղ ու ավազով մշակման […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավել քան 1000 կրակոց

Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ կայքը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ՃՏՊ-ի հետևանքով՝ վթարվել է գազատար խողովակը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արարատ քաղաքից դեպի Երասխ տանող ավտոճանապարհին «Prado» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 55-րդ կմ-ում «Toyota […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի