23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Որտե՞ղ կդիմավորի Ամանորը ոստիկանապետը

Այս տարի ևս ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ամանորը կդիմավորի Սևանում իր կողմից կառուցված եկեղեցում։

Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը նշեց, որ արդեն մի քանի տարի եկեղեցում է դիմավորում Նոր տարին և դա իր համար կարևոր է:

Թե ինչպես է եկեղեցին կոչվում, ոստիկանապետը անվանում չտվեց, միայն նշեց, որ ինքը նմանատիպ  բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել․ «Որպես կանոն` Նոր տարին դիմավորել եմ եկեղեցում և պահք եմ պահում, հունվարի 6-ին նշում եմ Սուրբ Ծնունդը, որից հետո հունվարի 13-ին Նոր Տարին»։

Ոստիկանապետը մաղթում է, որ 2016-ին լուրջ միջադպեր չլինեն և, ամենակարևորը, մարդիկ լինեն առողջ ու երջանիկ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ