Հավատը բացում է հոգու աչքերը. Մեծերը Աստծո մասին

«Հավատը բոլոր գիտական հայտնագործությունների հիմքն է: Հավատը բացում է իմ հոգու աչքերը, և ես տեսնում եմ այն, ինչ ուզում է ցույց տալ ինձ Աստված»: Ժան Անդրե ԴԵԼՅՈՒԿ (1727-1817), շվեյցարացի երկրաբան, ֆիզիկոս և օդերևութաբան: Բացահայտել է ջրի ջերմային ընդարձակման անկանոնությունը, մասնավորապես, գտել է, որ ջուրը առավելագույն խտություն ունի ոչ թե սառեցման ջերմաստիճանում, այլ 4 աստիճան C-ում (1772):