22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը եղել է Քուչակում և լսել քուչակցիների բարձրացրած խնդիրները

Այսօր վարչապետն այցելել է մարզի Քուչակ համայնք, հանդիպել տեղի բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Քուչակցիները բարձրացրել են համայնքի մանկապարտեզի շենքի և մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին կառավարություն ներկայացնել մանկապարտեզի շենքի վերակառուցման նախահաշիվը, որից հետո ծրագիրը կյանքի կկոչվի: Համայնքի բնակիչները երկրի վարչապետին են դիմել նաև Քուչակի մարզադպրոցը մարզագույքով համալրելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը հավաստիացրել է, որ առաջիկայում այդ հարցը ևս կարգավորում կստանա: Կառավարության ղեկավարը քուչակցիներին շնորհավորել է գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ: Վարչապետը նշել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ համայնքներում կուտակված խնդիրներին աստիճանաբար լուծում տալու համար: Նրա խոսքով՝ կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքների, տնտեսության զարգացման մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն ժողովրդի բարեկեցության ապահովմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Քուչակցիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին Ամանորին ընդառաջ իրենց այցելելու և բարձրացված խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ