Շարունակելու ենք վերացնել թերությունները. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ ՍուրբԾննդյան եւ Ամանորի տոների առթիվ:
Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու եւ անելիքը տեսնելու հնարավորություն:
2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչեւ համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ:
Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունըմեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի:
Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից:
Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը:
Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք եւ հանձն ենք առել՝ հանուն մեր երկրիներկայի եւ ապագայի:
Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին:
Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա առթիվ:
Աստված մեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ