Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր: ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է. «Խաղաղության […]