16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքեր

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստան – Ադրբեջան սահմանագծում հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքեր:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը ծանոթացավ առաջնագծում զինվորների ծառայության ընթացքին և պայմաններին: Զինծառայողների հետ երկարատև զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը խոսեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի, այլ երկրների հետ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, պատասխանեց սպաների և զինվորների տարբեր հարցերի։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց զինծառայողներին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ ծառայություն, տոկունություն, առողջություն՝ վստահեցնելով, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապնդմանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ