01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գալուստ Սահակյանն այցելել է սահմանապահ հենակետեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Տավուշի մարզի հյուսիսարեւելյան ուղղության վրա գտնվող սահմանապահ հենակետեր եւ պաշտպանական դիրքեր:

ԱԺ նախագահի այցելության հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ զինծառայողների առօրյային, մարտական հենակետերի պատրաստականությանը, դիրքային ապահովվածությանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը իր երախտագիտությունն է հայտնել զինծառայողներին, ովքեր, դիմակայելով հակառակորդին, ապահովում են մեր երկրի խաղաղությունը: Գալուստ Սահակյանը նշել է. «Խաղաղության ճանապարհը հարթողները սահմանապահներն են: Ես տարիներ շարունակ հենակետեր եմ այցելում մեր զինվորներով հպարտանալու: Աստված տա, որ հաջորդը սերունդը ծառայի լիակատար խաղաղության պայմաններում»:

Ազգային ժողովի նախագահի հետ ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում զինծառայողները նշել են, որ հայ մարտիկները զգոն են եւ օրվա ցանկացած պահի պատրաստ են արժանի հակահարված հասցնելու հակառակորդին եւ համարժեք գործողություններով լռեցնելու նրա կրահերթերը:

Նոր տարվա նախօրեին Աժ նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց տոկունություն, ոգու արիություն եւ խաղաղ ծառայություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ