Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից Ermenihaber.am-ին հայտնեցին, որ «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածվածշինությունը […]