07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Այցելել են ԼՂՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Պատվիրակության անդամները եղել են ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի միջնակարգ դպրոցում, որը կրում է  «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմում մարտնչած, դավթաշենցի  զոհված ազատամարտիկ Արսեն  Հակոբյանի անունը: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի անունից դպրոցին են տրամադրվել դահլիճի նստարաններ, դասասեղաններ, գրատախտակներ, շինանյութ` դպրոցի խորդանոցի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար, իսկ աշակերտներին` հագուստ և գրենական պիտույքներ:

Դավթաշենի պատվիրակությունը եղել է նաև Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների քաղաքապետարաններում: Սոցիալական և կրթական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում  քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ