17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Որևէ դժվարություն չունենք Իրանում հայկական ժառանգությունը ուսումնասիրելու հարցում

«Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդեսը, որի նախաձեռնողը ՀՀ-ում Իրանի դեսպանատունն է»,- այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՃՈւ հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը:

Ցուցահանդին հայկական մշակույթը ներկայացված է լինելու լուսա և գրչանկարների միջոցով: Կարապետյանի հավաստիացմամբ` Իրանի իշխանությունները մեր հուշարձաններիր նկատմամբ բարյացկամ վերաբերմունք ունեն: «Որևէ դժվարություն չունենք Իրանում հայկական ժառանգությունը ուսումնասիրելու հարցում` այն էլ պետական մակարդակով»,- հավելեց Կարապետյանը:

Իսկ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշկին էլ նկատեց, որ հայերը իրանցիների համար հյուր չեն ու չեն լինի, այդ իսկ պատճառով էլ մշտապես բարյացկամ են հայ ժողովրդի հանդեպ:

«Հայերը 2-րդ կարգի ժողովուրդ չեն,  իրանցի են՝ այն էլ բոլոր իրավունքներով: Այս ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն եկեղեցիներ ու վանական համալիրներ, այլ նաև կամուրջներ, գյուղեր և ճարտարապետական այլ կոթողներ»,- ավելացրեց դեսպանատան մշակույթի տնօրենը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ