03 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ե՞րբ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՕԵկ-ական պատգամվորների հորդորներին, թե պետք է փոխել հանրաքվեի օրը, հայտարարեց, որ նախագահը հրամանագրով հաստատել է հանրաքվեի օրը, ԱԺ-ն չի կարող օր փոխել:

Խոսելով Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելու մասին՝ Շարմազանովը նշեց, որ ուղիղ ընտրության միջոցավ նախագահ ընտրվել է, ապա որ նորմերով կարող են հայտարարել, թե խորհրդարանական տիպի կառավարումը ուժի մեջ կմտնի հանրաքվեի հաջորդ օրը:

Նրա փոխանցմամբ՝ նախագահը իր ամբողջ լիազորություններով ընտրվել է հինգ տարի ժամկետով և իր լիազորություննրեը պետք է իրականացնի մինչև 2018 թվականը: Այդ է պատճառը, որ Սահմանադրությունը ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի հենց 2018 թվականից սկսած:

Խոսելով՝ նույնականացման քարտ ունեցող ավելի քան 180 հազար քաղաքացիների քվեարկության մասին՝ ԱԺ փոխնախագահն առաջարկեց շահագրգիռ կողմերին վերահսկել ընթացքը՝ կրկնաքվեարկությունները բացառելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ