18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը

Ելնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական  կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից` վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Ըստ այդմ, կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի արդյունքում կներդրվի այդ մասնագիտությունների նոր ցանկը՝ Կրթության դասակարգման միջազգային ստանդարտներին համապատասխան:

Ինչո՞ւ է Անի Զախարյանը մի կողմ դրել կանացի արժանապատվությունը

Նոր քաղաքական մշակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հոկտեմբերի 1-ի երեկոյան ընդդեմ սահմանադրական փոփոխությունների հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում, որին բացի լրագրողներից ոչ ոք չէր մասնակցում: Սակավամարդ հանրահավաքի և հետագա անելիքների մասին Henaran.am-ը զրուցեց կին քաղաքական գործչի հետ: Տիկին Զախարյան, վաղը «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաք է կազմակերպում, որին մասնակցում են մի քանի քաղաքական […]

Դանակի 30 հարվածով սպանել է կնոջը /վիդեո/

«Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիայի անդամներն հոկտեմբերի 1-ին՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի  օրը, Կառավարության շենքի դիմաց պահանջում էին գործադիրից նախաձեռնել Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը նշեց, որ Երևանում արդեն 5 տարի է հոկտեմբերի 1-ը նշվում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր, սակայն այն դեռեւս պետականորեն չի ընդունվել: […]

Կկրճատվի  կենսաթոշակառուի վրա դրված բեռը

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով  ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես,  կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու  ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված […]

Շոկ. երկու տարեկան երեխան քայլում է 8-րդ հարկի պատուհանագոգին /վիդեո/

Ականատեսները նկարահանել են, թե ինչպես է երկու տարեկան երեխան քայլում 8-րդ հարկում գտնվող պատուհանի պատուհանագոգին` դրսի կողմից: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Չելյաբինսկի շրջանի Միաս քաղաքում: Երեխան պատուհանով դուրս է գալիս, սկսում քայլել, առանց բռնվելու ներքեւ է նայում: Դեպքի ժամանակ երեխայի մայրը եղել է տանը: Բարեբախտաբար, երեխան ցած չի ընկել, ժամանած փրկարարներին հաջողվել է նրան […]

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի  և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով  2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և […]

Քաղաքի տոնի համար նախատեսված գումարը՝ սահմանամերձ գյուղին

Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ աշխատակազմով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը, սակայն, արվում է իսրտե։ Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին եւ այսօր էլ պատրաստ է […]

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016 թ-ի պետբյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի