04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շոկ. երկու տարեկան երեխան քայլում է 8-րդ հարկի պատուհանագոգին /վիդեո/

Ականատեսները նկարահանել են, թե ինչպես է երկու տարեկան երեխան քայլում 8-րդ հարկում գտնվող պատուհանի պատուհանագոգին` դրսի կողմից: Դեպքը տեղի է ունեցել ՌԴ Չելյաբինսկի շրջանի Միաս քաղաքում: Երեխան պատուհանով դուրս է գալիս, սկսում քայլել, առանց բռնվելու ներքեւ է նայում:

Դեպքի ժամանակ երեխայի մայրը եղել է տանը: Բարեբախտաբար, երեխան ցած չի ընկել, ժամանած փրկարարներին հաջողվել է նրան ողջ-առողջ տուն հասցնել:

Երեխայի մայրը, ում օգտատերերը մեղադրում են, հայտարարել է, որ ճաշ եփելիս բացել է պատուհանն ու չի էլ նկատել, թե ինչպես է երեխան դուրս եկել: Երբ տեսել է, որ երեխան պատուհանագոգին է, որոշել է աղմուկ չբարձրացնել, որպեսզի երեխան չվախենա եւ ցած չընկնի:

«Ես ցածրաձայն կանչեցի նրան, եւ նա եկավ տուն, հետո ես 20 րոպե լաց եմ եղել»,- ասում է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ