Սպան պահանջել է, որ իրեն մասաժ անի, ասել է՝ չեմ անի. Ժամանակ

«Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է, սակայն նա դեռ հեռու է ողջ համարվելուց։ Հովհաննեսը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում։ Ծառայության 14-րդ ամսին 12 օր ուշացումով տեղեկացրել են, որ Հովհաննեսը հոգեբուժարանում է։ Հայրը որդուն հիվանդանոցում գտել է […]