Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին է ներկայացրել ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումների ամբողջ գործընթացը

Հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` ,, Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում,, թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից […]