12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դուք ինձ ապարանջանի գումար եք տալիս, իսկ ես շղթա էի ուզում … »

Ուսուցչի համար նվեր գնելու և ուսուցչի օրվա կապակցությամբ վերջինիս սիրտը գրավելու համար աշակերտները ոչ միայն գեղեցիկ խոսքեր են ասում, այլ նաև գեղեցիկ ու շոշափելի նվերներ տալիս կրթության մշակներին: Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին Երևանի թիվ 164 դպրոցի մի քանի ծնողներ, ովքեր խստագույնս մտահոգված են դպրոցում տիրող դրամահավաքության փաստից:

Մեր խմբագրություն այցելած ծնողները պատմեցին, որ ուսուցչի օրվան ընդառաջ կոնկրետ իրենց դպրոցում դրամահավաքություն է իրականացվում՝ ուսուցիչների համար նվեր գնելու համար: Նվերն էլ ծաղիկի կամ փոքրիկ իրի տեսքով չէ. կամ գումարն են նվիրում, կամ ՝ ոսկյա զարդ գնում:

Ծնողներն ասում են, որ արդեն հոգնել են տոնից տոն, ամեն պատեհ ու անպատեհ առիթներով գումար հավաքել` այն էլ ոչ թե մի քանի հարյուր, այլ մի քանի հազար դրամ:

«Խնդիրը ոչ էդքան ուսուցիչների կամ տնօրենի մեջ է, (հակառակը, տնօրենը մշտապես արգելում է գումար հավաքել դպրոցում), այլ ծնողկական կոմիտեի նախագահի, ով, դասղեկին կամ առհասարակ ուսուցչին շողոքորթելու համար որոշում է որ պետք է գումար հավաքվի: Ասում են՝ բա ամոթ չէ, որ մենակ մի ծաղիկ նվիրենք»,- սրտնեղեց ծնողներից մեկը:

Մեկ այլ ծնող էլ պատմեց, որ երբ երեխաների այբբենարանի հանդեսի ժամանակ 60 հազար դրամ են նվիրել դասավարին, ասել է` թե քիչ է. «Դուք ինձ ապարանջանի գումար եք տալիս, իսկ ես շղթա էի ուզում գնել»:

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև Երևանի թիվ 164 դպրոցի ուսումանական գծով ուսմասվար Նաիրա   Թովմասյանի հետ, ով անկեղծորեն զարմացավ լսելով մեր հարցարդումը: « Ես անկեղծ ասած տեղյակ չեմ, դուք ասում եք, ես լսում եմ: Երևի ինչ-որ մեկը պարապ է մնացել, ու որոշել չարախոսել դպրոցի հաշվին»:

Նա վստահեցրեց, որ իրենց տնօրենը մշտապես հետևողական է նման հարցերում, ու զարմացավ, թե ո՞վ կարող էր մեզ նման դժգոհություն հայտնել . «Մեր դպրոցում չկա նման երևույթ, դրամահավաքություննն արգելված է: Անգամ ուսուցիչներին ծաղիկ նվիրելն է արգելված, ուր մնաց թե գումար»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ