14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ստամբուլում մեկնարկել է Այվազովսկու կտավների թվային ցուցահանդեսը

Աշխարհի մի շարք քաղաքներում  կցուցադրվի աշխարհահռչակ հայ  ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների թվային  ցուցահանդեսը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլում արդեն մեկնարկել է «Այվազովսկու Ստամբուլը» խորագիրը կրողը ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Բյուլենթ Օզուքանը, բացման արարողությունից առաջ հարցազրույց տալով «Anadolu» -ի լրագրողին, տեղեկացրել է, որ իրենք ձեռք են բերել աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և ցուցասրահներում գտնվող  Այվազովսկու բնօրինակ ստեղծագործությունների թվային կրկնօրինակները ցուցադրելու և հրապարակելու իրավունքը:

Ըստ Օզուքանի՝ ստամբուլյան ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 3 տարի, այժմ ցուցահանդեսում ներառված են անվանի նկարչի 6.000-ի հասնող ստեղծագործություններից միայն  400-ը:

Ցուցահանդեսի տնօրենը նշել է նաև, որ Հովհաննես Այվազովսկին շուրջ 8 անգամ այցելել է Օսմանյան Կայսրություն, հյուրընկալվել ժամանակի օսմանյան կայսրերին, այդ ընթացքում նա Ստանբուլի շուրջ 200 կտավ է ստեղծել:

Նշենք, որ Այվազովսկու ծննդյան 200-ամյակի նախաշեմին, որը լրանում է 2017թ. նմանատիպ ցուցահանդեսներ նաև նախատեսվումայլ վարերում: Ղրիմի Թեոդոսիայի թանգարանում Այվազովսկու ստեղծագործություններին նվիրված թվային ցուցականդեսը կմեկնարկի սույն թվականի հոկտեմբերի 8-ին, Նյու Յորքում՝ հոկտեմբերի 15-ին, Երևանում՝ հոկտեմբերի 24-ին, իսկ  Սանկտ Պետերբուրգում ցուցահանդեսը կկազմակերպվի արդեն 2016 թ.:

Նշենք  նաև, որ թուրքական աղբյուրը շրջանցել էր Այվազովսկու՝ հայ լինելու հանգամանքը՝ աշխարհահռչակ ծովանկարչին ներկայացնելով նրա անվան ռուսերեն տառադարձությամբ՝ Իվան Այվազովսկի: Մինչդեռ նկարիչը ծնվել է Ղրիմի Թեոդոսիա քաղաքում բնակվող հայ առևտրական Գևորգ Այվազյանի ընտանիքում: Նրա  ծննդյան մասին տեղի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում պահպանվել է «Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես» գրառումը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ