26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Օդի ջերմաստիճանը կտրուկ կտատանվի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 30-ին շրջանների զգալի մասում, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը աստիճանաբար կնվազի 6-8, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով, ցերեկը՝ հոկտեմբերի […]

Ո՞ւմ ձեռքին են Հայաստանի փողերը. Ժողովուրդ

«ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն Է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաեւ արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները եւս, ի վերջո, հայտնվում են […]

Այրվում է ավտոմեքենա

Հոկտեմբեևի 30-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  15-րդ թաղամասում՝ Գ. Չաուշի արձանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.39-ին, մարվել՝ 05.56-ին: Այրվել է «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Շևրոլե» մակնիշի 18UT622 պ/հ (վարորդ՝ Ա. Թ., ծնվ. 1967թ.) ավտոմեքենայի շարժիչի հատնածը՝ ամբողջությամբ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի […]

Քրեական գործ է հարուցվել. Հրապարակ

«Երբ ամիսներ առաջ լրագրողներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել էր՝ խնդիրներ չկան «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս-Էյ» իսպանական կազմակերպության հետ, նա պատասխանել էր. «Ոչ մի խնդիր չկա։ Այդ կարգի ապատեղեկատվություն տարածողները երևի իրենք են ուզում, որ խնդիրներ լինեն»։ Պարզվում է՝ խնդիրներ կան, այն էլ՝ ինչպիսի։ Նախկինում խոսակցություն կար, որ «հայկական ավանդական» կոռուպցիոն […]

Մահացավ

Հոկտեմբերի 25-ին Երեւանի Վարդանանց փողոցում վրաերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հիվանդանոցում մահացել է: Հիշեցնենք, հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ` 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին, որոնք անթույլատրելի տեղից փորձել են անցնել փողոցը: Մկրտումյանները գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ […]

Վերա Բրեժնեւայի հարսանիքի տեսանյութերից մեկը հայտնվել է համացանցում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լուրեր էին տարաշվել, որ երգչուհի Վերա Բրեժնեւան եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն գաղտնի ամուսնացել են։ Եւ ահա հայտնվել է  գաղտնի հարսանիքի առաջին տեսագրությունը: Այն ցուցադրվել է ուկրաինական TCH հեռուստաալիքի եթերում: Տեսագրությունում երևում է` ինչպես են Բրեժնևան և Մելաձեն դուրս գալիս քաղաքապետարանից, որտեղ նրանց ամուսնացրել է Ֆորտե-դեյ-Մարմի քաղաքի քաղաքապետ Ումբերտո Բուրատին: Հարսնացուն կրում […]

Աստված ոչ միայն աստղերն է ճանաչում, այլև մեզ՝ բոլորիս

Հանրահայտ աստղագետ Ջոն Ֆլեմսթիդը, որ հայտնի է իր քրիստոնեական մտածողությամբ, գրում է. «Այն, ինչ գիտնականները կոչում են հայտնագործություն կամ գյուտարարություն, Աստված Իր Խոսքում բացահայտել է հազարավոր տարիներ առաջ: Աբրահամը գիտնական չէր, բայց Աստված հայտնեց նրան, որ աստղերն անթիվ են և անհնար է դրանք հաշվել (Ծննդ.15.5), Երեմիա մարգարեն ասում է, որ Տերը կանոններ է տվել Արեգակին, […]

Ցեղասպանությունն ազգություն չի ճանաչում

Նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան այցը կարևոր էր նրանով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նախագահի լոնդոնյան այցին: «Եվս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ մենք մարդու իրավունքների պաշտպանության ջատագովն ենք և համամարդկային արժեքների կրողը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի