Ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի սեպտեմբերի 11-ի հանձնարարականի կատարման նպատակով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման և բարեփոխումների ընթացքի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Սամվել Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին և քաղաքացիներին` ակտիվ համագործակցության և բազմաթիվ առաջարկությունների համար: […]