17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել. Հրապարակ

«Երբ ամիսներ առաջ լրագրողներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել էր՝ խնդիրներ չկան «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս-Էյ» իսպանական կազմակերպության հետ, նա պատասխանել էր. «Ոչ մի խնդիր չկա։ Այդ կարգի ապատեղեկատվություն տարածողները երևի իրենք են ուզում, որ խնդիրներ լինեն»։

Պարզվում է՝ խնդիրներ կան, այն էլ՝ ինչպիսի։ Նախկինում խոսակցություն կար, որ «հայկական ավանդական» կոռուպցիոն գործունեության պատճառով իսպանացիները դժվարանում են իրականացնել Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները և որոշել են հեռանալ Հայաստանից։ Սակայն պարզվում է՝ մեր իրավապահները որոշել են «չթողնել», որ հեռանան։ Մենք տեղեկություններ ունեինք, որ իսպանական ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել, երեկ ֆինանսների նախարարությունից հաստատեցին այդ տեղեկությունը։

Մեր հարցմանն ի պատասխան, ֆիննախից տեղեկացրին. «2014թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՍ ԿՈՆԱՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ։

Սույն քրգործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Նախաքննությունը շարունակվում է»։ Հիշեցնենք, որ «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն էս-էյ» կազմակերպությունը հաղթել Է 2012-ին հայտարարված, ՀՀ և Ասիական զարգացման բանկի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված մրցույթում։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարոըմ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ